Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: Այս մասին Ֆրանսցիսկոս Պապը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ես Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ, երբ նրանք հուղարկավորում են իրենց հովվապետին, հայր Հովսեփ Պետոյանին, որը սպանվել է երեկ, իր հոր հետ միասին: Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Ֆրանցիսկոս Պապը:
I am close to Armenian Catholics of Qamishli, in Syria, as they gather for the funeral of their parish priest, Father Hovsep Bedoyan, who was killed yesterday together with his father. I pray for them, their families, and for all Christians in Syria.
— Pope Francis (@Pontifex) November 12, 2019