Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է կազմակերպության 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտրոնակայանի մուտքի մոտ վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն:  Լուսանկարահանման  արարողությունից հետո վարչապետը մասնակցել է Reinventing learning թեմատիկ քննարկմանը, որին մասնակցել են նաև մի շարք երկրների և պատվիրակությունների ղեկավարներ:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման համակարգի, ինչպես նաև կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանը կրթության որակի բարձրացումը համարել է ռազմավարական խնդիր և նշել, որ ոլորտի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետը նշել է, որ կրթությունը հասարակության համար ունի ռազմավարական նշանակություն և կառավարության խնդիրն է նորարարական ծրագրերի միջոցով խթանել ոլորտի առաջընթացն ու բարելավել ենթակառուցվածքները:

Այնուհետև վարչապետը հարցազրույց է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը:



Նման նյութեր