Իրավաբան․net-ը հայտնում է, թե ինչ տոնական և հիշատակի օրեր կան դեկտեմբերին։
1.Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
2.Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Նշենք նաև, որ փաստաբանի օրը նշվում է դեկտեմբերի 6-ին։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը:
Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։
Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։
Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ։
Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը: