Ավստրիայի իշխանությունները ոստիկանության բաժանմունքի կվերածեն Իննի Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ 1889 թվականին ծնվել Է ապագա նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը: Այդ մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
2017 թվականին Ավստրիայի Սահմնադրական դատարանը հաստատել Է այդ տան սեփականազրկման օրինականությունը: Այսպիսով դատարանը ճանաչել Է Ավստրիայի իշխանությունների որոշման սահմանադրականությունը, որոնք տունը բռնագրավել են սեփականատիրուհուց՝ զգուշանալով որ այն կարող Է նեոնացիստների ուխտագնացության վայր դառնալ: ՆԳՆում նշել են, որ տան նախկին սեփականակատիրուհուն վճարել են 812 հազար եվրոյի փոխհատուցում:
«Ոստիկանության կողմից տան ապագա օգտագործումը պետք Է պարզորոշ ցույց տա, որ այդ շենքն այլեւս չի հիշեցնի նացիոնալ-սոցիալիզմի մասին»,- հայտարարել Է Ավստրիայի ՆԳՆ-ի ղեկավար Վոլֆգանգ Պեշոռնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: