Լեռնանիստը` ձմեռային տուրիզմի կենտրոն. մարտահրավերը Ծաղկաձորին նետված է. armradio.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լեռնանիստը` ձմեռային տուրիզմի կենտրոն. մարտահրավերը Ծաղկաձորին նետված է. armradio.am

Տաք երկրներից հոսքը դեպի Հայաստան ձմռանը նույնքան ակտիվ է, որքան ամռանը: Զբոսաշրջիկներն իրենց ձմեռային հեքիաթը կարող են գտնել նաև Հայաստանում։ Ձմռանը Հայաստան այցելող զբոսաշրջիկներին խոստանում են Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի բնակիչները։

Զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներն ասում են ավանդաբար պասիվ համարվող ձմեռային սեզոնին զբոսաշրջության ոլորտում վերջին տարիներին աշխուժություն է նկատվում։

Դեպի Հայաստան ուղևորահոսքում մեծ թիվ են կազմում ռուսաստանցիները։

2019-ի առաջին ինն ամիսներին Հայաստանն ունեցել է շուրջ 1 459 000 ներգնա այցելու, որը 14.4 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, ցուցանիշը վկայում է զբոսաշրջային ոլորտի դինամիկ զարգացման մասին։ Հայաստանով հետաքրքրվող երկրների սանդղակում Ռուսաստանը դարձյալ առաջատարն է, որին հաջորդում են ԱՄՆ-ից, եվրոպական ու արաբական ծոցի երկրներից ժամանած այցելուները։ Մեր երկրի հանդեպ հետաքրքրության աճ է նկատվում Հեռավոր Արևելքի երկրներում․

«Հետաքրքիր հոսք կա Կորեայից, Ֆիլիպիններից, Ճապոնիայից։ Շուրջ 42 տոկոսով աճել է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը»։

Տարվա մյուս եղանակների համեմատ ձմեռը զբոսաշրջային ոլորտում ամենապասիվն է Հայաստանում, բայց նախորդ տարիների համեմատ վերջին շրջանում ակտիվություն է նկատվում հատկապես Ամանորի տոներին` ասում է Մեխակ Ապրեսյանը։ Ձմեռային տուրիզմի ավանդական ուղղությունները շարունակում են մնալ Ծաղկաձորը, Դիլիջանը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանը, որտեղ զբոսաշրջիկներին գրավում են  դահուկային սպորտաձևերը։

Ամբողջությամբ՝ armdario.am