Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը բաժանվել Է երաժիշտ Քոդի Սիմփսոնից այն բանից մեկ ամիս հետո, երբ նրանք հայտարարեցին իրենց սիրավեպի մասին, տեղեկացնում Է Mirror-ին:
«Նրանք միասին չեն, բայց ցանկանում են փորձել բարեկամներ մնալ,- պատմել Է աղբյուրը հրատարակությանը,- Մայլիին անհրաժեշտ Է կենտրոնանալ իր վրա»: Հոկտեմբերի սկզբին, երբ Սայրուսը և Սիմփսոնն իրենց հարաբերությունների մասին հայտնեցին սոցիալական ցանցերում, 22-ամյա երգիչը շատ երջանիկ Էր, քանի որ փոփ-աստղին սիրահարվել Էր, երբ ընդամենը 12 տարեկան Էր, իսկ աղջիկը՝ 17 տարեկան: Աղբյուրի խոսքով՝ երգչուհին այլ կարծիքի Էր, և այդ հարաբերություններն սկսել Է, որպեսզի բարկացնի նախկին ամուսնուն՝ դերասան Լիամ Հեմսվորթին, որի հետ ապահարզանի մասին հայտարարել Էր այս տարվա ամռանը տասը տարվա հարաբերություններից հետո: Լիամն, ինչպես պնդում են, վերջերս սկսել Է հանդիպել ավստրալացի դերասանուհի Մեդիսոն Բրաունի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: