Վայրկյանական էներգիա: Վիտամիններով լի  ֆենոմենալ երեք ըմպելիք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վայրկյանական էներգիա: Վիտամիններով լի  ֆենոմենալ երեք ըմպելիք

Այս ըմպելիքները,  որոնք կլիցքավորեն ձեզ անսպառ էներգիայով, շատ առողջարար և վիտամիններով հարուստ են:

  1. Խմիչք ճակնդեղից

Բաղադրատոմսը

1 ճակնդեղ

1 գազար

1 խնձոր

2 բողկ

Կես թեյի գդալ արևածաղկի սերմեր

Կես բաժակ ջուր

1թ/գ մեղր

Պատրաստման եղանակը

Մաքրեք գազարը, խնձորը և բողկը, կտրատեք մի քանի փոքրիկ մասերի: Լցրեք մանրացնող սարքի մեջ (блендер), ավելացրեք ջուր և խառնեք՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Ավելացրեք մեղրն ու արևածաղկի սերմերը: Խառնեք՝ մինչև փրփրանման զանգված ստանալը:

 

Էներգիայի պայթյուն գազարից, նարնջից և խնձորից

Carrot Mango and Kiwi Smoothie | www.kitchenconfidante.com

Բաղադրատոմսը

Գազար

Նեխուր

Նարինջ

Խնձոր

Կոճապղպեղ

Կես կարմիր պղպեղ

յոգուրտ

Պատրաստման եղանակը

Մաքրեք խնձորը, գազարը և նարինջը, հեռացրեք պղպեղի սերմերը: Աղացեք կոճապղպեղը, մաքրած բաղադրամասերը կտրատեք մանր մասերի և լցրեք մանրացնող սարքի մեջ: Ավելացրեք յոգուրտ և լավ խառնեք:

 

Համեղ ըմպելիք՝ խնձորից, սպանախից և կիվիից

1af11b3c3d0440eb40ce01199254c1fe

Բաղադրատոմսը

Կես վարունգ

Կիվի

2 կանաչ խնձոր

Սպանախ

2ճ/գ յոգուրտ

Պատրաստման եղանակը

Մաքրեք կիվին, վարունգը և խնձորները, կտրատեք մանր մասերի: Լվացեք սպանախը և մանրացրեք: Խառնեք բոլոր բաղադրիչները, լցրեք մանրացնող սարքի մեջ, և ձեր էներգետիկական ըմպելիքը պատրաստ է:

Առո՛ղջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը