Բեմում Եվգենի Պետրոսյանն է, բայց հումորային մենախոսությունների վաստակավոր վարպետն այս անգամ ոչ միայն մենախոսում է, այլեւ պատասխանում հայ երկրպագուների հարցերին: Պետրոսյանն արդեն երկու օր է` Երեւանում է: Նոյեմբերի 20-ին Ռուսաստանում հայտնի հայ հումորիստը Արամ Խաչատրյան համերգասրահում հայ հանդիսատեսին ներկայացել էր թատերական ծրագրով, իսկ նոյեմբերի 22-ին, «Մոսկվայի տանը» կայացած հանդիպումն այլ ձեւաչափ ուներ: Այսօր խոսելու հերթը հանդիսատեսինն էր… Իսկ նրանց հարցերը շատ էին` հումորիստ դառնալու ճանապարհից, մինչեւ հայ հանդիսատեսի ջերմությունն ու հաջողության բանաձեւը: Պետրոսյանը պատրաստակամությամբ պատասխանեց հարցերին, կիսվեց հուշերով, իրեն բնորոշ հումորով ծիծաղեցրեց կամ էլ հուզեց անկեղծությամբ:
Ի դեպ, հանդիսականի շարքերում ոչ միայն մեծահասակներ էին, այլեւ ուսանողներ եւ դպրոցականներ, ինչը վկայում է հումորիստի խոսքերի ճշմարտացիությունը` հումորը ժամանակ չի ճանաչում:
«Ես սովորել եմ հասկանալ հանրությանը, հանդիսատեսի արձագանքը ինձ հուշում է` երբ են համաձայն, երբ է հետաքրքիր: Երբեն թվում է` Մորզեի այբուբենով ենք շփվում: Բայց անգամ լռության ժամանակ ես ձեզ լսում եմ: Երբեմն պատահում է`ինքս կատակ եմ անում, եւ այն չվերջացրած դուք հասկանում եք եւ սկսում ծիծաղել: Ձեր ծիծաղն ինձ համար ցուցանիշ է: Թե կյանքում, թե արվեստում փոխադարձ միմյանց հասկանալը շատ կարեւոր է: Երբեմն դրա բացակայությունը կարող է աշխարհը ցնցել կամ շրջել»,-համոզված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը:

«Իհարկե եղել են պահեր, երբ տխուր ժամանակ էլ եմ բեմ բարձրացել: Մայրս մահանում էր, իսկ ես բեմում էի… Ինձ սովորեցրել են, որ բեմում ոչ թե աշխատում ես, այլ ելույթ ունենում: Դահլիճ մտնելով` խնդիրները պետք է թողնել դրսում, հանդիսատեսը չպետք է դա տեսնի: Բեմում կախարդանք է տեղի ունենում` ուզենք դա, թե ոչ: Բնազդաբար միտքդ փայլատակում է… Թե ինչպես է դա տեղի ունենում, նույնիսկ, գիտնականները չգիտեն: Երեւի մենք «համագործակցում» ենք երկնքի հետ…»:
Հայտնի հումորիստի հետ հանդպմանը ներկա էր նաեւ ռեժիսոր եւ լրագրող Կարեն Քոչարյանը, որը Պետրոսյանին նվիրեց իր գիրքն ու տարիներ առաջ նրա հետ անցկացրած հարցազրույցի տեսագրությունը:
Միասին նրանք վերհիշեցին նաեւ հումորիստի` տարիներ առաջվա այցը Հայաստան:
Ամբողջությամբ՝ style.news.am