«Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետարանը նախատեսում է տրանսպորտային համակարգի բարեփոխումների համար ստանալ խորհրդատվություն 850,000 դոլարով, որից հետո պատրաստվում է իրականացնել այդ բարեփոխումները 100 մլն դոլարով:
«Առաքելություն» կուսակցությունը դեռ 5 տարի առաջ ներկայացրել է տրանսպորտային համակարգի բարեփոխման առաջարկ, որի համար անհրաժեշտ է 20-25 մլն դոլար ու նշել է գումարի աղբյուրը: Քաղաքապետարանը ասում էր փող չկա:
Ու հիմա որոշել են 100 մլն դոլար ծախսել գազելներից հրաժարվելու համար ու այդ ծախսերի համար էլ խորհուրդ է պետք:
Հերթական անգամ պարզվում է, որ պետական պաշտոնյաններն իրենց հիմնական աշխատանքից չեն հասկանում և դրսից խորհուրդ է պետք: Տղերք, մի քիչ գիրք կարդացեք, սովորեք, տարին մի տասն անգամ գործողումների ժամանակ նայեք դրսի համակարգերին, խոսեք մարդկանց հետ, տեղեկություն հավաքեք, ինտերնետ կա արդեն, հետո կարելի է մտածել, նոր բան ստեղծել` դուխով, հավեսով, առանց վախենալու, դա շատ կարևոր է ընդհանրապես»: