Պուտինը ցավակցություն Է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
Advertisement 1000 x 90

Պուտինը ցավակցություն Է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն Է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, նոյեմբերի 27-ին հայտնել Է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գոհար Վարդանյանը վախճանվել Է նոյեմբերի 25-ին՝ կյանքի 94-րդ տարում:

«Պուտինը ցավակցություն Է հայտնել Գոհար Վարդանյանի՝ մեր նշանավոր հետախույզի հարազատներին ու մերձավորներին: Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գևորգի, մեր աշխարհի պատմությունը կարող Էր այլ ընթացք ունենալ»,- ասել Է նա լրագրողներին:

Պեսկովը նշել Է, որ այդ մարդիկ իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ: «Պուտինը քաջածանոթ Էր և՛ Գոհարին, և՛ նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարն այցելել Է Պուտինին: Պուտինը հյուր Է գնացել նրան»,- հավելել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը: