ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայավտոճան տնօրինություն » ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։
Ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվել երթևեկության ժամանակ և անվտանգ են դարձնում այն։
«Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել և չգողանալ սյուները։ Այլապես կենթարկվեն պատասխանատվության»,-ասված է հաղորդագրության մեջ: