Գյումրին կունենա երիտասարդական քաղաքականություն
Advertisement 1000 x 90

Գյումրին կունենա երիտասարդական քաղաքականություն

Գյումրին կունենա երիտասարդական քաղաքականություն: Այս պահին քննարկման փուլում են «Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029թթ. հայեցակարգի», «2020-2021թթ. ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծերը:

Քաղաքականության մշակման նախաձեռնությունը Գյումրու քաղաքապետարանինն է՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Ներկայացնելով նախագիծը՝ Երիտասարդական ոլորտի փորձագետ Աննա Եղոյանը տեղեկացրեց, որ այն ոչ թե նոր է գրվել կամ կազմվել, այլ դրա հիմքում 2016 թվականին Գյումրու քաղաքապետարանին տրամադրված փաստաթղթերն են, որոնք փորձում են վերակենդանացնել: «Դրանք մենք ներկայացրինք համայնքի զարգացման 5-ամյա պլանի մշակման ֆոնին և դրա ժամկետներին համահունչ, սակայն հետագա կյանք չունեցան: Մենք թողել էինք համայնքապետարանի դատին, որ իրենք նախաձեռնեին այդ փաստաթղթերի վերհանումը: Սակայն 2 տարուց ավելի սպասում էինք արձագանքի, որը  չեղավ, և միայն կառույցի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նոր պետի նշանակումից հետո, հերթական անգամ ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ԵՆԿ-ի կողմից բարձրաձայնվեց այդ կարևոր փաստաթղթերի մասին: Վերանայումները, որոնք արել եմ ես մինչ այս օրը, եղել են տեխնիկական, ոչ բովանդակային, հետևապես չմտածեք, թե եղել է որևէ բովանդակային քննարկում, որին որևէ մեկը, կառույց թե կազմակերպություն, հնարավորություն չի ունեցել մասնակցելու»,- նշեց Աննա Եղոյանը:

Մինչ նախագծի հաստատումը նախագծերի վերաբերյալ արված դիտարկումներն ու առաջարկությունները կհամալրեն փաստաթղթերի փաթեթը, որն այս պահին մշակման փուլում է:



Նման նյութեր