Հարյուրավոր ֆրանսիացի ֆերմերներ, որոնք դժգոհ են իշխանությունների ագրարային քաղաքականությունից, նոյեմբերի 27-ի առավոտյան տրակտորներով մեկնել են Փարիզ՝ անցկացնելու բողոքի ակցիա: Ինչպես հայտնել Է France Info ռադիոկայանը, բողոքավորներն արդեն արգելափակել են Փարիզի տարածաշրջանի մի քանի հիմնական ճանապարհներ:
Ակցիային մասնակցում են ֆերմերներ Օ դը Ֆրանսի, Նորմանդիայի, Գրանդ Էստի, Կենտրոն – Լուարի հովտի, Բուրգունդիա – Ֆրանշ Կոնտեի տարածաշրջաններից: Տրակտորների վրա ամրացված են ցուցանակներ, որոնց վրա գրված Է «Մակրոնին պատասխանավությա՛ն», «Փրկեք ձեր ֆերմերին»:
Ցույցի մասնակիցները բողոքում են գյուղատնտեսության եւ պարենի վերաբերյալ անցյալ տարի ընդունված օրենքի դեմ, որը, նրանց խոսքով՝ «չի բարելավել ֆերմերների վիճակը»: Նրանք իշխանություններին կոչ են անում «կատարելու իրենց պարտավորությունները եւ կոնկրետ գործողությունների վերածելու խոստումները»: Առանձին արհմիությունների ներկայացուցիչներ հանդիպում են պահանջել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այսօր բողոքի համանման ակցիաներ են պլանավորված այլ քաղաքներում, մասնավորապես, Լիոնում եւ Թուլուզում: Սպասվում Է, որ ակցիաները երեկոյան դեմ կավարտվեն: