«Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք». Կարեն Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացրել էին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը և Արմեն Ռուստամյանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը բավականին երկար և մանրամասն ներկայացրեց նախագիծը և նշեց. «Մեր առաջարկությունների, մտահոգությունների որոշ մասն արտացոլվում է նախագծում, որը լրամշակվում է»: Նա ընդգծեց, որ կառավարությունը եզրակացությունը ներկայացնում է, բայց այն դրական կլինի իր համար ընդունելի ուղղումներով:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ նախկին Սահմանադրությամբ կառավարության նախագծերն ընդունվում էին հենց կառավարության սահմանած տարբերակով, իսկ այսուհետ կառավարությունն այլևս նախագծի տերը չի լինելու, այլ տերը լինելու է ԱԺ համապատասխան հանձնաժողովը:

«Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք` համ հայատարարություն արեցինք, հա՛մ կարճ կառավարության նիստ կանեինք, եթե տիկին Հովհաննիսյանի և պարոն Թովմասյանի դեբատը երկար չտևեր»,- նկատեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հ.Թովմասյանը փորձեց շարունակել իր դիտարկումները, սակայն Կ.Կարապետյանը նրան հորդորեց մասնագիտական դեբատը չբերել այս հարթակ:

«Հարցեր կա՞ն զեկուցողին, առանց այն էլ ամենաերկար զեկույցն էր իմ… երբևէ»,- ասաց վարչապետը:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Նման նյութեր