Արդեն ներկայացրել ենք «A.K.L. Hovhannisyan» ընկերության արտադրած «Հրաշք լոսյոնը», որը, ըստ արտադրողի՝ աշխարհում միակն է, որ 5 րոպե հետո վերացնում է աղերի կուտակման հետ կապված ցանկացած խնդիր:
Հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների ֆեյսբուքյան նամակները՝ ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանին խնդրեցինք ավելի մանրամասնել, թե ինչպե՞ս է այն օգտագործվում, բացասական հետևանքներ կարո՞ղ է ունենալ, որքա՞ն ժամանակ պետք է օգտագործել աղերի կուտակումից լիովին ազատվելու համար:
«Ուղղակի քսում եք պարանոցի շրջանում և 5 րոպեից զգում եք էֆեկտը. գլուխը սկսում է ազատ շարժվել, վերանում է խրթխրթոցը, որն առաջանում է գլուխը շարժելուց, անցնում է գլխացավը, ականջների խշշոցը, թմրածությունը: Դրանք բոլորն աղերի կուտակման հետևանք են»,- ասաց բժիշկը:
«Հրաշք լոսյոնի» պատրաստումը, ըստ բժշկի՝ տևում է մի քանի ամիս, իսկ մեծածախ գինը մեկ սրվակի համար 5.500 դրամ է.
«Եթե մարդը տառապում է աղերի կուտակումով, ապա գնում է մերսումների. մեկ մերսումն արժե 10 հազար դրամ, բայց ի՞նչ էֆեկտ է տալիս 10-20 մերսումը: Ո՞րն է էժան, սա՞, թե՞ մերսումը: Սա լիովին բուժում է, իսկ մերսումը ժամանակավոր ազդեցություն է ունենում: Մինչ արտադրելն ինձ մոտ խմբեր կային, որոնք փորձում էին այս լոսյոնը. տարբեր մարդիկ են, մեկը մյուսին չէր ճանաչում, ու բոլորը միաբերան ասում էին՝ սա հրաշք է: Ես երկար ժամանակ չգիտեի՝ ինչ անուն դնել, ու մեկն էլ ինձ ասաց, ինչո՞ւ ես մտածում, դիր՝ հրաշք: Իսրայելում մեր արտադրած «Հրաշք լոսյոնը» վաճառում են 110 դոլարով: Այս դեղատոմսի համար ինձ բավական մեծ գումար էին առաջարկում, բայց ես հրաժարվեցի. մեզ մոտ կարտադրենք»:
Լիարժեք բուժման համար բժիշկը խորհուրդ է տալիս լոսյոնն օգտագործել մեկ շաբաթից՝ տասը օր, կախված նրանից, թե ինչ աստիճանի խնդիր է ձեզ մոտ.
«Եթե ուզում եք ողերի վրայի մնացորդային երևույթները վերանան, պետք է մի քիչ երկար օգտագործել: Սա կարող եք երկարաժամկետ էլ օգտագործել, որևէ վնաս չի տա. ես դա երաշխավորում եմ:
Աղերի կուտակումն այն հիվանդությունն է, որը բոլորս էլ ունենք՝ հաշվի առնելով այսօրվա սննդի այն տեսակը, որը լյարդը շարքից հանում է. իսկ աղերի կուտակումը լյարդի խնդիրն է: Եթե գլուխը շարժելու ժամանակ խրթխրթոց կա, մատները շարժելիս «ճտճտում» են, ունեք թմրածություն, գլխապտույտ, ականջի խշշոց, ապա այս լոսյոնը լիովին վերացնում է այդ ամենը»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում