hraparak.am-ը գրում է. «Զարուհուն ուրիշ ոչ մի բան չի մնում, քան մանրևել, որ հայերենում բոլոր բառերն առանց սեռի են։ Մանիպուլյացիոն հնարքի ամենավերջին ձևը։ Հետո՞ ինչ, մենք ունենք վերջածանցներ, որոնք բնութագրում են սեռը։ Օրինակ, բժշկուհի ասելով ոչ մեկը չի մտածի, որ խոսքը տղամարդու մասին է։ Հայերենն ունի անվանական սեռ։ Եթե, ինչպես ասում է նա, վերջածանցները արհեստականորեն են ներմուծվել, նրա համար է եղել, որպեսզի տարբերվեն կինն ու տղամարդը։ Դա նշանակում է, որ այդ տարբերակումը անհրաժեշտ է եղել։ Անհրաժե՛շտ։ Բառերի մեջ անգամ կին ու տղամարդ հասկացությունը մտցրել են, որովհետև սեռային տարբերություն են տեսել։
Տեսեք մանիպուլյացիոն ինչ հնարք է գործածում պաշտոնյան։ Այն հարցին, թե արդարացվա՞ծ է մտավախությունը, որ ՀՀ օրենսդրությամբ «ընտանիք» համարվում են գրանցված կինն ու տղամարդը, իսկ «զուգընկեր» բառի ներմուծումը կարող է խարխլել դա, նախարարը պատասխանում է․
«Այո՛, այսինքն՝ ամուսնությունը ֆորմալ և ոչ ֆորմալ։ Ոչ ֆորմալ ամուսնության մասին է խոսքը, եթե մարդիկ ոչ ֆորմալ ընտանիք են, զուգընկերներ են, ամուսնացած չեն, և բռնություն է կիրառվում, որպեսզի կարողանանք ընտանիքում բռնության մասին օրենքը տարածել նաև այդ անձանց վրա»։
Սա խաբեբայության ամենավերջին ձևն է, որ «սղցվում է» ընտանեկան բռնություն անվան տակ։ Որպեսզի չհիմնավորեմ իմ բառերով, 2012 թ․ Telegraph-ի մի հոդված մեջ կբերեմ, որտեղ երևում է թե քամին որտեղից փչում․
Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են պաշտոնական փաստաթղթերում «ամուսին» եւ «կին» բառերը չեզոք`«զուգընկերներ» կամ «ամուսիններ» դիմելաձեւերով փոխարինելու հարցը:
Ինչպես հաղորդում է Telegraph թերթը, հարցը քննարկման է դրվել սեռական փոքրամասնություններին աջակցող շարժման ճնշմամբ` նույնասեռ ամուսնությունների օրինականացման քարոզարշավի շրջանակում: Գեյ-շարժման պաշտպանները պահանջում են փոխարինել բոլոր, ըստ նրանց, ոչ կոռեկտ բառերը չեզոք հոմանիշներով` պնդելով, որ դրանք ոտնահարում են սեռական փոքրամասնությունների իրավունքները: Նման բառերի ցանկում են հայտնվել նաեւ «մայր» եւ «հայր» բառերը, որոնք պետք է փոխարինվեն ընդհանուր «ծնող» բառով:
Թերթի տվյալներով` ձեւաթղթերում եւ փաստաթղթերում այդ բոլոր բառերը պետք է փոխարինվեն, չնայած նրան, որ դա կառավարությունից զգալի ծախսեր կպահանջի, հաղորդում է NOVOSTIMIRA.COM-ը:
Պաշտոնական փաստաթղթերում բառերի փոխարինումը վերջին տարիներին լայն տարածում է գտել Եվրոպայում: Այսպես, արդեն արգելվել են «միսս» եւ «միսիս», ինչպես նաեւ «մադմուազել» բառերը, որոնք Եվրոպայում համարել են խտրական:
Ահա թե ում ճնշմամբ է մտցվում զուգընկեր հասկացությունը։ Բարի եղեք դուք էլ Ամերիկայի կամ եվրոպական երկրների նման բացատրել և հրամցնել ճիշտը, այլ ոչ թե ոլորապտույտ ճանապարհներով, քաղաքական մանիպուլյացիաներով ավանդական արժեքների տեր մի փոքրիկ երկրի, որը պատերազմի մեջ է, կանգնեցնել փաստի առաջ։ Այդ քայլին մեծ երկրները կարող են գնալ, բայց Հայաստանի նման փոքրիկ մի երկրում նման փորձարկումը մեզ վրա շատ թանկ կնստի»։