
Հունգարիան առանց պատճառները բացատրելու հրաժարվել Է 2020 թվականի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց: Այդ մասին գրել Է The Guardian-ը:
Հունգարիայի հեռուստառադիոհաղորդումների պետական կազմակերպության (MTVA) ներկայացուցիչները պաշտոնական հայտարարության մեջ նշել են, որ պլանավորում են մրցույթին մասնակցելու փոխարեն զբաղվել հունգարացի փոփ-կատարողների ստեղծագործության առաջմղմամբ:
«Եվրատեսիլ-2019»-ը տեղի Է ունեցել մայիսին Թել Ավիվում: Հաղթող դարձավ երգիչ Դունկան Լոուրենսը, որը ներկայացնում Է Նիդեռլանդները: