
Ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Արևշատյանի հրապարակումը.
«Երեկ Առինջում էինք: Ինչ խոսք, տեսարանը դուրեկաններից չէր: Նորը կամաց-կամաց կլանում է հինը: Խաչքարերի զգալի մասը բեկորված`կործանման հեռանկարով:
Միջնադարն ափսոս է, բայց նոր ժամանակներում էլ, մարդիկ կարիք ունեն գերեզմանատեղի:
Թվում է, միակ ճանապարհը` գոնե չափագրեն թույլ չտան նորի ընդարձակումը (այլ, հնարավոր վայրում նոր տարածքի հատկացում), հին խաչքարերն էլ հավաքվի, կենտրոնացվի մեկ տեղում: Կամ էլ, թող այստեղի խաչքարերը տեղափոխեն Էջմիածին, որ գոնե երևա հուշարձանի նկատմամբ հոգատար վերաբերմունքից դրդված է տեղափոխությունը: Նման խաչքարերը թողած չվնասված խաչքարը, անվնաս տեղից են անձայն տեղափոխում:
Իսկ իմ` հետին խորքեր թաքնված ցանկությունն է` կոտրված խաչքարերի թանգարան բացել»: