7 պատճառ, թե ինչու է Կարեն Կարապետյանը որոշել անդամագրվել ՀՀԿ-ին
Advertisement 1000 x 90

7 պատճառ, թե ինչու է Կարեն Կարապետյանը որոշել անդամագրվել ՀՀԿ-ին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Կարծում եմ՝ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու:

  1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է  Հայաստանի  Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
  2. Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարություն:
  3. Նույնիսկ եթե հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչու՞ չեք ստեղծում կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ Ձեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց և  մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝  մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն  գործընթացներից և զարգացումներից:
  4. Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանի որ ինձ  հոգեհարազատ  է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան:  Չափազանց կարևոր է, որ  վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը  եղել է  հետևյալը. անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական-սոցիալական կյանքում, առավել ևս պետական  կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք  մեզանից:  Այս հարցը  Հայաստանի Հանրապետական կուսակցությունում շատ հստակ է դրված՝  խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:
  5. Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝  ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել:
  6. Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ  այս գործընթացին՝  նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները  և  իմ թիմակիցներն  անդամակցեն ՀՀԿ-ին: Որևէ պարտադրանք  չկա: Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է:
  7. Ինչպես մյուս կուսակցությունները,  ՀՀԿ-ն նույնպես, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել  արդյունավետ: Բայց, ըստ իս, ՀՀԿ-ն  այն կուսակցությունն է,  որը, գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար  իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել  փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»:


Նման նյութեր