ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում դեռևս չի ներկայացրել, քանի որ մտածելու ժամանակ ունի: «Ես անցյալ անգամ ասացի, որ ժամանակ ունեմ մտածելու»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամիրյանը:
Դիտարկմանը, որ վարչապետն արդեն նման դիմում ներկայացրել է՝ նախարարն արձագանքեց. «Շատ լավ է արել»: