«Ի՞նչ ա անելու Փաշինյանը, չգիտեմ: Եթե չփորձի պլստալ, մանկական խաղ կթվա այն, ինչ տեղի է ունենում Արայիկ Հարությունյանի ու Հայկ Մարությանի շուրջ»
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ ա անելու Փաշինյանը, չգիտեմ: Եթե չփորձի պլստալ, մանկական խաղ կթվա այն, ինչ տեղի է ունենում Արայիկ Հարությունյանի ու Հայկ Մարությանի շուրջ»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ այսպես, ինչ ունենք. օրեր առաջ Երևան և Բաքու այցելեցին հայ և ադրբեջանցի լրագրողներ: Սա այց էր, որը պարզվեց դեռ Վիեննայում էր նախատեսվել: Այսինքն պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն բանակցությունների ընթացքում, որոնք, ըստ Փաշինյանի, տեղի չեն ունեցել: Դրանից առաջ Լավրովը, գալով Հայաստան, Փաշինյանի համար ականջահաճո, բայց փաստացի անբովանդակ մտքեր է արտաբերում, որոնք միտված էին Փաշինյանին օգնել ներքին քարոզչական դաշտում մի փոքր ամրապնդել դիրքերը:

Իսկ արդեն երեկ Բաքվում Լավրով-Մամեդիարով հանդիման ընթացքում հնչում են մի շարք բովանդակալից ու շատ վտանգավոր թեզեր, որոնք, ըստ ամենայնի, Բրատիսլավայում այսօր կայանալիք Մամեդիարով-Մնացականյան հանդիպման օրակարգը կկազմեն, այն է՝ Արցախի Հանրապետությունը դիտարկել նույն հարթության վրա, ինչ ադրբեջանի փախստականներին, փուլային լուծման առարկայական քննարկում և այլ կետեր, որոնցից Սերժ Սարգսյանը տաս տարի բարեհաջող խուսափում էր: Ընդ որում, ակնհայտ է, որ մյուս օրը Բաքվում, ՏՐԱՍԵԿԱ-ին մասնակցող հայ պատվիրակությունը, գնում է այնտեղ ադրբեջանական տրանսպորտային նախագծերում սեփական վարչապետի զիջումների դիմաց ինչոր թուլափայ ստանալու ակնկալիքով: Սա էր թռիչքաձև զարգացման հին ու «բարի» Տեր-Պետրոսյանական մոդելը, սա է Փաշինյանի կախարդական փայտիկը:

Այդ փայտիկը գործարկելու համար իրեն երկու հարց է պետք լուծել: Նախ Հայաստանում չեզոքացնել ՍԴ-ի դիմադրությունը, որպեսզի անհրաժեշտ միջազգային պայմանագիրը սահուն վավերացվի և մյուս կողմից պետք է Արցախում ապահովել նախագահի լոյալ թեկնածուի հաղթանակը:

Բարեբախտաբար Հրայր Թովմասյանը և կարծում եմ ՍԴ մնացած անդամները քաջ գիտակցում են, թե որն է նրանց հանդեպ ճնշումների պատճառն ու պիտի որ հասկանան, թե ինչ կլինի ապագայում իրենց հետ, եթե նրանք տեղի տան: Արցախում նույնպես հուսադրող իրավիճակ է, ես խիստ կասկածում եմ, որ կգտնվի մեկը, ով գիտակցելով պահի լրջությունը, հայտ կներկայացնի Փաշինյանի «կախարդական փայտիկի» մասնիկ հանդիսանալու: Վստահ եմ, Մաիլյանն էլ սա հասկանալով, ճիշտ որոշումը կկայացնի, անկախ Փաշինյանի ջանքերից, ով մի քանի օր առաջ հանդիպել էր իրեն լոյալ ԱՀ նախագահական ընտրությունների թեկնածուների հետ՝ Մայիլյանի, Հարությունյանի ու Ղուլյանի: Բալասանյանը այդ ցուցակում անշուշտ չկար քանի որ այս ամենի մասին շաբաթներ առաջ էր խոսել, նա կախարդական փայտիկի մասնիկ լինել չուզեցավ հենց սկզբից:

Հիմա հասկանո՞ւմ եք, որն էր պատճառը, որ տեղեկատվական դաշտում մի կողմից՝ «չէ, չէ, ես ապազգային տականք չեմ» խորագրով գովազդային արշավն էր ընթանում, իսկ մյուս կողմից՝ վերոհիշյալ բոլոր զարգացումները կողմնակի աղմուկով լռեցնելու քաղաքականություն էր վարվում: Միայն վերջին օրերի անբովանդակ աղմուկը դրա վառ ապացույցն է: Կա՞ մեկը, ով ինձ կբացատրի, թե ինչու էր պետք երեք տասնյակ դաշնակցական երիտասարդների դեմ հազարից ավել ոստիկան հանելու ու այդ ամենով լրատվական դաշտը հեղեղելու:

Այս ամենի ֆոնին Սերժ Սարգսյանի ելույթը Զագրեբում լրիվ այլ լույսի ներքո է դիտվում: Մարդը հելել հասել էր Զագրեբ, որ ասեր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ակնարկելով, որ Լավրովի պլանը տապալվել է նախկինում և տապալվելու է նորից: Ամեն գնով:

Ի՞նչ ա անելու Փաշինյանը, չգիտեմ: Եթե փորձի պլստալ, այն, ինչ տեղի ունեցավ Մնացականյանի հետ BBC-ի եթերում մանկական խաղ կթվա: Եթե չփորձի պլստալ, մանկական խաղ կթվա այն, ինչ տեղի է ունենում Արայիկ Հարությունյանի ու Հայկ Մարությանի շուրջ: Իսկ եթե հանկարծ որոշի փորձել խաղալ գերագույն գլխավոր հրամանատարի դերը, պիտի հասկանա, որ ադրբեջանական հրետանին այսուհետ թիրախավորելու Երևանը, քանի որ, ասելով «Արցախը Հայաստան է և վերջ», Փաշինյանը լեգիտիմացրել է Հայաստանի` հակամարտության կողմ լինելու մասին ադրբեջանցիքի գլխավոր թեզը:

Նենց որ, շատ հանկարծակի հեքիաթում հայտնված մեր քայլառաստ համաքաղաքացիները, լավ կանեն մանրից ընտելանան այն մտքին, որ ստիպված են լինելու իրենց դուխով լինելը ապացուցել իրական կյանքում, որտեղ կոռուպցիան չի վերանում, թալանած փողերը չեն գտնվում, սփյուռքը չի վերադառնում ու ոչ «Ազատությունն» է իրենց մեջքին լինելու, ոչ էլ Ֆեյսբուքը»:

Եվ այսպես, ինչ ունենք. օրեր առաջ Երևան և Բաքու այցելեցին հայ և ադրբեջանցի լրագրողներ: Սա այց էր, որը պարզվեց դեռ…

Gepostet von Artur Danielyan am Dienstag, 3. Dezember 2019



Նման նյութեր