Հիմնականում բոլորս գիտենք, թե որն է ճիշտը։ Ճիշտ է աղբը փողոցում չթափելը, ճիշտ է երեկոյան ուշ չուտելը, ճիշտ է չծխելը, ճիշտ է ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելը, ճիշտ է մարզասրահ գնալը, ճիշտ է շատ կարդալը, ճիշտ է աշխատանքի վայրում արդյունավետ աշխատելը, ճիշտ է սոցիալական ցանցերում շատ ժամանակ չանցկացնելը և այլն։
Բայց հետաքրքիր է, որ երբ բանը հասնում է էդ ճիշտը անելուն, չենք կարողանում անել։ Մտածում ենք, լավ, դե էս մի թեման/անգամը բացառություն անենք ու էդպես սկսվում է։ Հետո մի պահ տեսնում ենք, որ մեր կյանքը բացառությաններից է կազմված։ Իսկ ճիշտ գործելու համար արդեն ուշ է։
Ամեն ինչ որոշվում է միկրոքայլերի մակարդակում, ճիշտ փոքրիկ քայլ անելով։ Իրականում շատ բարդ է, ինձ մոտ ամեն օր էս կռիվն է։ Ու էն շրջանում, երբ կարողանում եմ ճիշտը պարբերական դարձնել, հետևում է ամենամեծ արդյունքները։
Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից: