Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես միանշանակ գիտակցում եմ, որ ինչքան էլ ուշադիր ու մանրակրկտորեն դիտարկեմ Արցախյան հակամարտության շուրջ ծավալվող գործընթացները, ինչքան էլ ուշադիր հետևեմ դրանց վրա ազդող աշխարհաքաղաքական զարգացումներին ու տնտեսական մրցավազքին, միևնույն է՝ չեմ լինի այնքան տեղեկացված, որքան բանակցության սենյակում գտնվող(ներ)ը: Ու այդպես եղել է ՀՀ բոլոր ղեկավարների ժամանակ:
Այսօր ես ունեմ անհանգստություն, որ Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու գինը կարա լինի Ռուսաստանի «պատահական կուրությունը» Արցախում հնարավոր ռազմական գործողություններ սկսելու ժամանակ, որից օգտվելով, եթե հակառակորդը հաջողի, ապա մեզ կպարտադրեն այնպիսի «օգնություն», որը կապիտուլյացիայից էլ վատ կարող է լինել:
Ի՞նչ եմ ուզում ասել: Չգիտեմ որտեղ, ինչ եք հաթաթա տալիս, ում եք փռում ասֆալտին, ում եք համոզում, ոնց եք բանակը սպառազինում, բայց եթե վաղը, մյուս օր Արցախում ռուսական խաղաղապահ զորքի ներկայության մասին կես բառ կամ նույնիսկ տառ, նույնիսկ պիսկ արտաբերեցիք, ուրեմն ինձ հանգիստ կարող եք գրանցել ձեր թշնամիների ցանկում: Էս էն հարցնա, որի դեպքում իմ համար 2-րդ կարծիք գոյություն չունի:
Հ.Գ. Սա հիմա եմ ասում, որ 2020-ի գարնանը չզարմանաք»:
Ես միանշանակ գիտակցում եմ, որ ինչքան էլ ուշադիր ու մանրակրկտորեն դիտարկեմ Արցախյան հակամարտության շուրջ ծավալվող…
Gepostet von Marine Manucharyan am Donnerstag, 5. Dezember 2019