«Թող հարցին լիարժեք պատասխանեն, եկե՞լ են՝ եկել են, ցանկացե՞լ են ներդրումներ անել՝ ցանկացել են, ջինսո՞վ կգան, թե՞ այլ կերպ՝ հիմնական խնդիրը չէ». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Թող հարցին լիարժեք պատասխանեն, եկե՞լ են՝ եկել են, ցանկացե՞լ են ներդրումներ անել՝ ցանկացել են, ջինսո՞վ կգան, թե՞ այլ կերպ՝ հիմնական խնդիրը չէ». Գագիկ Ծառուկյան

«Հասկացանք, թագանաժանգը չի, թագավորի մեծ տղան էլ չէ, ասենք, թե թագավորի ընտանիքից է, եկե՞լ են բիզնես ծրագրով, եկել են՝ հիմնական խնդիրը սա է, ես մտածելու բան չունեմ: Դուք տեսաք, որ քաղաքապետի հետ հանդիպելուց հետո նրանք ասացին, որ հասկացել են՝ անցանկալի հյուրեր էին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի Հայաստան ժամանելու և ներդրումներ անելու հետ կապված պատմությանը:

Նրա խոսքով՝ իրենց մեծ ցանկությունն է երկրին օգուտ տալը. «Մենք խոսում ենք խնձորից՝ ցույց են տալիս ձմերուկ՝ մարդկանց մոտ ամեն ինչ խեղաթյուրելու ու ուղղությունը փոխելու համար, հարց ենք տվել, թող հարցին լիարժեք պատասխանեն, եկե՞լ են՝ եկել են, ցանկացե՞լ են ներդրումներ անել՝ ցանկացել են, ջինսո՞վ կգան, թե՞ այլ կերպ՝ հիմնական խնդիրը չէ: Պետք է եկողներին մոտենան, ծանոթանան»,- նշեց նա:

Նա վստաեցրեց, որ այստեղ ինքը որևէ անձնական շահ չունի,միայն ցանկությունն է, որպեսզի ամեն ինչ լավ լինի:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծին, Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ դրա հետ կապված արդեն ասել են, որ եթե ՍԴ-ում կա ճգնաժամ, ապա պետք է դա փաստերով ցույց տան.

««Իմ քայլից» երկու հոգի ներկայացրել են, որ ՍԴ-ում ստեղծված իրավիճակը քաղաքական խնդիր է»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժանագը և ԱՄԷ-ում հյուրանոցների մեծ ցանց ունեցողներից մեկը եկել են Երևան ու ներդրումներ անելու նպատակով հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն հանդիպումը տևել է կես ժամ և վերջիններս հիասթափված հեռացել են, որից հետո, Հայաստանում ԱՄԷ-ում դեպսնատունը տեղեկացրել էր, որ թագաժառանգը երբևէ Հայաստան չի եկել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Զվարթ Խաչատրյան



Նման նյութեր