Լեզվի կոմիտեն կազմել է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը` հորդորելով նախապատվությունը տալ հայերեն համարժեքներին:
1. աբսոլյուտ – բացարձակ
2. աֆերիստ – խորամանկ
3. դիսբալանս – անհավասարակշռություն
4. դիսերտանտ – ատենախոս
5. դիստանցիա – հեռավորություն, տարածություն
6. դիսցիպլին – գիտակարգ, գիտաճյուղ, գիտության բնագավառ
7. դիսցիպլինա – կարգապահություն
8. դիվերսիֆիկացիա – զանազանեցում, բազմազանեցում
9. էլաստիկ – ճկուն, առաձգական, առաձիգ
10. ինդեքս – 1. դասիչ, 2. ցուցիչ, 3. ցուցակ, ցանկ
11. կոնտրակտ – պայմանագիր
12. կոնտրոլ – վերահսկողություն, վերահսկում, հսկողություն
13. կրեդո – հավատամք, հավատո հանգանակ
14. մանիպուլյացիա – 1. ձեռնածություն, 2. (փխբ.) մեքենայություն, խարդավանք
15. մենյու – ճաշացանկ, ճաշացուցակ
16. շաբլոն – ձևանմուշ
17. շլակ – խարամ
18. շոփինգ – գնում(ներ), առևտուր
19. պոդագրա – հոդատապ
20. ռեզիդենցիա – նստավայր, կեցավայր
21. ռեցեպտ – 1. դեղատոմս, 2. բաղադրատոմս
22. ռիտուալ – 1․ (գոյ.) ծես, 2․ արարողություն, արարողակարգ, 3. (ած.) ծիսական
23. սայթ – կայք
24. սինդրոմ – համախտանիշ
25. սիմպտոմ – 1. ախտանշան, 2. նախանշան
26. սպազմ – կծկում, կծկանք
27. ստենդ (ոչ բժշկության մեջ) – ցուցափեղկ, ցուցատախտակ
28. օնկոլոգիա – ուռուցքաբանություն
29. ֆիկտիվ – կեղծ, մտացածին, շինծու, ոչ իրական
30. ֆունկցիա (ոչ մաթեմատիկայում) – գործառույթ