Բրազիլիայի նախագահը վիրավորել Է բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգին
Advertisement 1000 x 90

Բրազիլիայի նախագահը վիրավորել Է բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգին

Բրազիլիայի ղեկավար Ժաիր Բոլսոնարուն ծաղրել է բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգին Ամազոնիայի անտառները պաշտպանելու՝ տարածաշրջանի տեղաբնիկների փորձի վերաբերյալ նրա արած հայտարարությունից հետո: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:

Թունբերգը հայտարարել է, թե հնդկացիները զոհվել են՝ պաշտպանելով Ամազոնիայի անտառները, նշել է Բոլսոնարուն: «Զարմանալի է, թե մամուլը որքան շատ ուշադրություն է նվիրում այդ փոքրիկ վիժվածքին (պորտ. pirralha)»,- գնահատել է նախագահը բնապահպանական ակտիվիստուհու գործողությունները: Ի պատասխան Բոլսոնարուի արած արտահայտության՝ Թունբերգը Twitter-ում իր պրոֆիլի նկարագրությունը փոխել է նրա արտասանած վիրավորանքով: Հոկտեմբերին նա նույն կերպ էր արձագանքել իր մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին:



Նման նյութեր