«Վերջերս շատ է խոսվում Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին: Ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք այդ ազատականացում ասվածը, ինչպես սովորաբար լինում է, չի հանգեցնելու սակագների բարձրացման, եւ ինչու՞ ենք դիմում այդ քայլին: Այս եւ այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին: Մանավանդ՝ սա այն հարցերին մեկն է, որ ներառված է մեր երկրի էներգահամակարգի՝ մինչեւ 2040 թ. զարգացման ռազմավարությունում, որ քննարկման փուլում է:
Փոխնախարարը նախ ընդգծեց, որ շուկայի ընդամենը 10 տոկոսն է ազատականացվելու սկզբնական փուլում, որպեսզի նաեւ տեսնեն, թե ինչ ռիսկեր կարող են լինել, եւ եթե հանկարծ վատ լինի, սարսափելի ոչինչ չկա, «հետ կգան»: Իսկ ինչ վերաբերում է սակագների խնդրին, ապա պետությունն անպայման կկիրառի համապատասխան մեխանիզմներ՝ պայմանավորվածություններ թույլ չտալու համար:
Ազատականացման ժամանակ ուժի մեջ կմնա՞ն գիշերային սակագները: Ըստ Հակոբ Վարդանյանի պարզաբանման, շուկայի բարեփոխումների առաջին փուլի ընթացքում կդիտարկվեն նաեւ կիրառվող սակագնային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, գիշերային եւ ցերեկային սակագների հետագա կիրառության նպատակահարմարությունն ու դրա այլընտրանքները, ամսական հաստատուն սպասարկման վճարների սահմանման անհրաժեշտությունը եւն: Բայց խոցելի սպառողների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը մշտապես կմնա կառավարության ուշադրության կենտրոնում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: