
Դիմահարդար Սյուզի Մելիքյանի մասին օրերս հրապարակում էր եղել, ուր նա արժանացել էր քննադատության: Այդ կապակցությամբ Life.panorama.am-ի հետ զրույցում Սյուզի Մելիքյանը այսպես արտահայտվեց. «Ես չեմ ուզում շարունակություն տալ տարածված նյութին, քանի որ մոտավորապես գիտեմ, թե ով է պատվիրատուն: Ավելին` գիտեմ նաև, որ պատվիրատուն հագուստի ոլորտից է»: Նշենք, որ երգչուհին հրաժարվեց իր կասկածների շուրջ բացահայտումներ անել: