Իսպանիայի հյուսիսում գտնվող փոքրիկ Սերեսալես դել Կոնդադո գյուղն ունի 80 բնակիչ: Տեղաբնակները, տնտեսական ճգնաժամի պայմաններում, հազիվ ծայրը ծայրին հասցնելով, հոգում են իրենց առօրյան: Բայց, հրաշք տեղի ունեցավ: Նրանք մեկ օրվա մեջ դարձան միլիոնատեր: Աշխարհահռչակ «Corona» գարեջրի տերը՝ Անտոնիո Ֆերնանդեսը, մահանալուց առաջ, իր կարողության մի մասը կտակել է հայրենի գյուղի բնակիչներին՝ շուրջ 200 միլիոն եվրո: Համաձայն կտակի, գյուղացիներից յուրաքանչյուրին տա կտակել է 2 միլիոն 360 հազար եվրո գումար:
Միլիարդատերը, հեռավոր 1917-ին լքել է իր հայրենի գյուղը, ապրուստի միջոցներ որոնելու համար, քանի որ բազմանդամ ընտանիքի ծնողները չեն կարողացել հոգալ երեխայի ուսման վարձը… Նա աշխատել է դաշտերում:
1949 թվին մեկնել է Մեքսիկա: Այնտեղ նա աշխատել է կնոջ քեռու մոտ: Grupo Modelo կոնցեռնում աշխատելով, ունեցել է մեծ հաջողություններ: 1971 թ. նա դարձել է ընկերության գլխավոր կառավարիչը, իսկ նրա ղեկավարած «Corona» գարեջուրը համաշխարհային անուն է ձեռք բերել: 2005 թ. Անտոնիոն հանգստի է անցել: Չունենալով երեխաներ, իր գործը վստահել է զարմիկին:
Անտոնիո Ֆերնանդեսը հայտնի է եղել իր բարեգործություններով: Նա մահացել է այս տարվա օգոստոսին, 99 տարեկան հասակում:
kp.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը