«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունն այս շրջանում եռանդուն բանակցություններ է վարում՝ տարբեր գործիչներ այցելում են միմյանց և ճշտում, թե ով ում հետ կմիանա։ ՀԱԿ-ը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ, հայտնվել է ծանր վիճակում՝ նրա առաջարկները մնում են օդում կախված։
Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից համագործակցության առաջարկներ են անում ոչ միայն քաղաքական կուսակցություններին, այլև անհատ անձանց, շարժումներին։ Օրինակ, բանագնացներ են այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանին, առաջարկել են վերադառնալ «հայրական տուն», դրական պատասխան առայժմ չեն ստացել։
Այցելել են նաև Ամարասի Արթուրին՝ առաջարկել միանալ։ Սակայն պայման են դրել՝ ցուցակը պետք է գլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը դժվարացրել է հետագա խոսակցությունը։ «Միասնական Արմենիայից» պատասխանել են, որ այդ դեպքում այլ ուժ իրենց չի միանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: