
Երևանի բանկիչ 32-ամյա Արմեն Սաֆարյանին անհապաղ անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում, որի համար նրա ընտանիքն անհրաժեշտ գումարը չունի: Տղայի մարը տեղեկացնում է, որ Արմենի մոտ երիկամային խրոնիկ անբավարարություն հայտնաբերվել է մեկ տարի առաջ,տղան ստացիոնար բուժում է ստացել, որն արդյունք չի տվել: Արմենին սույն թ. մայիսի 3-ին անգիտակից վիճակում տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, այժմ շաբաթական երեք անգամ նրան դիալիզ է արվում: 32-ամյա տղամարդու կյանքը փրկելու համար անհրաժեշտ է կատարել երիկամի փոխպատվաստում, սակայն, վիրահատության համար նրա հարազատներն անհրաժեշտ գումար չունեն:
32-ամյա Արմենին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում Մարգարիտ Սաֆարյանի անունով բացված հաշվեհամարներին՝ ՎՏԲ- հ/հ -AMD 16048175497800
USD 16048175497801
EUR 16048175497802 , կամ զանգահարել նրա մորը՝ Մարգարիտ Սաֆարյանին 094 027 127 հեռախոսահամարով: