
Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել.
«Լեզվական սխալներ հայկական գեղարվեստական ֆիլմերից…
«Ամբողջ հարցը նրանում է՝ դու կկարողանա՞ս այդքան սպասել»: Սա ռուսերենից պատճենված արտահայտություն է: Հայերեն այն պետք է հնչեր այսպես. «Խնդիրն այն է՝ դու կկարողանա՞ս այդքան սպասել»:
«Պապս բոյկոտել էր էդ հարսանիքի դեմ»: Բոյկոտում են ո՛չ թե որևէ բանի դեմ, այլ որևէ բան: Ուրեմն՝ «Պապս բոյկոտել էր էդ հարսանիքը»:
«Դուրներդ եկա՞վ արածներդ»: Բանավոր խոսքում «դուրներդ» ձևը շատ է տարածվել, բայց պետք չէր գեղարվեստական ֆիլմում այն «ամրագրել»: Ճիշտ կլիներ՝ «Ձեր արածը ձեզ դուր եկա՞վ»»: