Ինչպես հայտնի է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնն այս տարի անցկացվում է «Իմ Արցախը» խորագրի ներքո: Ի թիվս այլ բարերարների՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանը 130 մլն դրամ է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում: