Կյանքի 90-րդ տարում Մոսկվայում մահացել է ավիակոնստրուկտոր իվան Միկոյանը, որը ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչի մշակողներից մեկն է: Այդ մասին հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:
Հովհաննես Միկոյանն իր ողջ կյանքում աշխատել է կոնստրուկտորական այն բյուրոյում, որը 1939 թվականին հիմնել էր նրա հորեղբայրը՝ Արտեմ Միկոյանը:
ՄիԳ-29-ի մշակման համար Միկոյանը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Կոնստրուկտորը մինչև կյանքի վերջը մնում էր «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինական կորպորացիայի խորհրդականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: