Կաձուո Իսիգուրոն ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող է, 2017թ. գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Նրա՝ «Օրվա մնացած մասը» վեպը 1989թ. արժանացել է հեղինակավոր Բուքերովյան մրցանակի։ Սովորաբար ժյուրին երկար է վիճում բարձր պարգևին հավանական թեկնածուներին ներկայացնելիս, սակայն Կաձուո Իսիգուրոյի գրքի վերաբերյալ որոշումը միասնական էր, ինչը բացառիկ բան էր բրիտանական այդ հեղինակավոր մրցանակի պարագայում։ Վեպն էկրանավորվեց 4 տարի անց, իսկ ֆիլմն առաջադրվեց 8 «Օսկար» մրցանակի։
Եվ այսպես՝
- Չի կարելի ողջ կյանքում մտածել միայն այն մասին, թե ինչ կարող էր լինել։ Ժամանակն է հասկանալ, որ քո կյանքն ավելի վատը չէ, քան ուրիշներինը, և ավելի լավ է շնորհակալ լինել։
- Ճշմարտությունը բացահայտվում է սոսկ այն ժամանակ, երբ նրան շատ պատահաբար մատնացույց են անում կողմնակի հանգամանքներ։
- Պահը, երբ դու առաջին անգամ քեզ այդ մարդու աչքերով ես նայում, սթափեցնող է։ Դա նման է այն հայելու կողքով անցնելուն, որի կողքով դու անցել ես ամեն օր, ու հանկարծ այս պահին նրանում ինչ-որ այլ, տարօրինակ ու տագնապալի բան ես տեսնում։
- Մարդիկ այնքան էլ տարբեր չեն։ Բանկիր լինենք թե երաժիշտ, մենք, միևնույն է, վերջնական արդյունքում կյանքից միևնույն բանն ենք ուզում։
- Եթե ձեզ մոտ տպավորություն է ստեղծվել, թե ձեր տարիքում դուք արդեն հասել եք կատարելության, դուք երբեք չեք հասնի այն բարձունքին, որին, անկասկած, կարող եք հասնել։
- Երեխաները մեծանում են, բայց քիչ են փոխվում։
- Կարելի է որքան ասես խորհրդածել շրջադարձային կետերի մասին, սակայն այդպիսի պահերը ճանաչել, բնականաբար, կարելի է միայն անցյալում, այլ ոչ՝ ներկայում։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը