Միլիարդատեր Ջորջ Սորոսն ազդեցություն է ունեցել Ուկրաինայում ԱՄՆ 4 դեսպանի նշանակման որոշումների և աշխատանքի վրա: Այս մասին New York ամսագրի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին:
Իրավաբանը լրագրողին հայտնել է, որ բարեգործական կազմակերպությունների ցանցի հիմնադիր Սորոսը ղեկավարել է դեսպան Մարի Յովանովիչի աշխատանքը, ում Թրամփը պաշտոնից ազատեց ոչ լոյալ լինելու պատճառով. «Բոլոր 4 դեսպանները եղել են նրա դրածոները: Նա նաև ՀԴԲ-ի գործակալների է վարձել»,-ասել է նա:
Ջուլիանին ընդգծել է, որ պետք չէ իր քննադատությունները որակել որպես հակասեմիթություն. «Նրան մեծ դժվարությամբ կարելի է հրեա անվանել: Նա չի գնում սինագոգ, չի աջակցում Իսրայելին, նա Իսրայելի թշնամին է: Նա սարսափելի մարդ է»,-ասել է Ջուլիանին: