Հայտարարվել են տասնամյակի ամենահարուստ երաժիշտները
Advertisement 1000 x 90

Հայտարարվել են տասնամյակի ամենահարուստ երաժիշտները

Forbes հանդեսը նշել Է տասնամյակի ամենահարուստ երաժիշտներին: Վարկանիշը հրապարակված Է հրատարակության կայքում:

Առաջին տեղում հայտնվել Է Dr. Dre-ն: Նշվում Է, որ նշանավոր պրոդյուսերն ալբոմներ չի թողարկել 2015 թվականից եւ հյուրախաղերի չի մեկնել հազարամյակի սկզբից ի վեր, սակայն նրան հաջողվել Է վաստակել 950 մլն դոլար: Նրա ֆինանսական հաջողությունը կապում են այն բանի հետ, որ ռեփերին Է պատկանում Beats ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը, ընկերություն, որը 2014 թվականին ձեռք Է բերել Apple-ը:

Երկրորդ հորիզոնականում տեղավորվել Է Թեյլոր Սվիֆթը (825 մլն դոլար), երրորդում՝ Բեյոնսեն (685 մլն դոլար): Ճշտվում Է, որ երկու արտիստուհիներն Էլ փողերի զգալի մասը վաստակել են հյուրախաղերի շնորհիվ: Չորրորդ դիրքն զբաղեցրել Է U2 իռլանդական ռոք-խմբի ղեկավար Բոնոն: Հնգյակը եզրափակել Է հիպ-հոպ արտիստ Diddy-ն: Տասնյակում նաեւ տեղ են գտել Էլթոն Ջոնը, Jay-Z-ը, Պոլ Մաքքարթնին, Քեթի Փերրին եւ Լեդի Գագան: Դեկտեմբերին ավելի վաղ Forbes հանդեսը հրապարակել Էր տարվա ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը: Առաջին եռյակում հայտնվել են Թեյլոր Սվիֆթը, Քանյե Ուեսթը եւ Էդ Շիրանը: