Ամերիկացի երգչուհի Արինա Գրանդեն ցանցում ներկայացրել Է առաջին համերգային ալբոմը, որն անվանել Է «K bye for now (swt live)»:
Թրեք-թերթիկում տեղ Է գտել 32 կոմպոզիցիա, որոնք երգչուհին իր չորրորդ՝ Sweetener համաշխարհային շրջագայության ժամանակ կատարել Է հաջակցություն համանուն ալբոմի եւ «Thank u, next» ստուդիական ալբոմի, ինչպես նաեւ այլ երգեր, օրինակ՝ «Be alright,»-ը, «Love me harder»-ը, «Dangerous woman» and «Break free»-ն: Սկավառակին կարելի Է ծանոթանալ կամ ներբեռնել բազմաթիվ թվային հարթակներում:
«K bye for now (swt live)» ժողովածուն դարձել Է Գրանդեի երկրորդ լիաֆորմատ ռելիզը փետրվարին «Thank u, next» ալբոմի թողարկումից հետո:
Ընդհանուր առմամբ, սկսած մարտից, Գրանդեն ներկայացրել Է ավելի քան հարյուր շոու ԱՄՆ-ում, Կանադայում ու Եվրոպայում եւ վաստակել Է միլիոնավոր դոլարներ, ինչը նրան դարձրել Է այս տարի հյուրախաղերով հանդես եկած ամենահաջողակ աստղերից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: