Ասում են, որ Ճապոնիայում տիրապետում է ռացիոնալ մոտեցումը: Կորեացիներին ավելի բնորոշ է կոլեկտիվիզմը: Դե, չինացիների մասին չասեմ: Գերմանացիների մասին շրջում է ճշտապահության լեգենդը, որ այնքան էլ լեգենդ չէ:
Հայերիս մասին առհասարակ շատ ու շատ լեգենդներ կան, չհաշված ձեռաց ու հընթացս հորինվողները:
Մի ժամանակ ասում էին, որ մերոնք ամենից շատ ու հաճախ էին ռացիոնալիզատորական առաջարկություններ ներկայացնում գիտությանն ու տեխնիկային վերաբերող զանազան ամսագրերում: «Ռացիոնալիզատորական առաջարկություն» ասվածն այն էր, որ ենթադրենք, ինչ-որ հաստոց կամ սարք կա, մեկ էլ այն բանեցնող մարդը գտնում է նույն այդ հաստոցը կամ սարքը ավելի արդյունավետ դարձնող լուծում, չգիտեմ, մի ավելորդ բան հանում է վրայից կամ հակառակը՝ մի պակասող բան ավելացնում: Մի խոսքով, բարելավում է: Խորհրդային տարիներին ու խորհրդային արտադրության սարքուսուրքի պարագայում անհնար էր անընդհատ չբարելավել. օրինակ, էլեկտրական հատակմաքրիչը կարելի էր բարելավել մինչև դրա վրա մի հատ էլ սրճաղաց տեղադրելը (մինչ հատակն եք մաքրում, սուրճն էլ եք աղում):
Հնարավոր է, որ ժամանակին իսկապես, մերոնք ռացիոնալիզատորական առումներով աչքի են ընկել և դեռ ընկնում են, հատկապես օտարության մեջ: Դե, մեր միջավայրում բազմափեշակ հնարամիտներ հաճախ են հանդիպում: Դա, եթե խոսքը մեքենա-մեխանիզմների, ավտոների, հաստոցների կենցաղային ու այլևայլ սարքերի մասին է: Ու այդ՝ մշտապես ամեն ինչ ռացիոնալիզացնող կերպարը, թերևս ամենից հաջող ներկայացված է «Գյուտարար գորտը» մուլտֆիլմում…
Ամբողջությամբ՝ life.panorama.am