«Արմենիա վայնի» 2019-ի ձեռքբերումներն ու 2020-ի առաջնահերթությունները
Advertisement 1000 x 90

«Արմենիա վայնի» 2019-ի ձեռքբերումներն ու 2020-ի առաջնահերթությունները

Դեռևս  2017-ից «Արմենիա Վայն» գինեգործարանը մեկնարկել է օրգանական խաղողագործության մշակումը՝ մշտապես կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև սպառողի ու աշխատակիցների հանդեպ ազնվությունը։

Շարունակելով սեփական այգիների ընդլայնումը՝ 2019-ին ընկերությունը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում տնկել է ևս 14 հեկտար օրգանական այգիներ, և այդպիսով սեփական այգիները հասցրել 74 հեկտարի։

«Արմենիա Վայն» գինիները պատրաստվում են Հայաստանի չորս մարզերից մթերված հայկական և եվրոպական խաղողի սորտերից: Նախորդ տարի մշակվող խաղողի շուրջ 15 սորտերին ավելացել են ևս երկուսը՝ օրգանական Սիրան և Պըտի Վերդոն: 2019-ի ընթացքում ընկերությունը մթերել է ավելի քան 7000 տոննա խաղող՝ համագործակցելով շուրջ 600 մատակարարների հետ։

2020-ին «Արմենիա Վայնը» հանդես կգա նոր և եզակի ապրանքատեսակով՝ պորտվեյնով, ու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներին կներկայացնի հայկական տերուարի համուհոտով, բայց ֆրանսիական ձեռագրով պատրաստված կոնյակը:

Ընկերությունում հպարտորեն արձանագրում են իրենց հաջողությունները համաշխարհային շուկաներում։ «Արմենիա Վայնի» արտադրանքը իր արժանի տեղն է զբաղեցնում աշխարհի ամենախստապահանջ գնորդների մոտ՝ դասվելով բարձրակարգ գինիների շարքին:

b4b.am