«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արտոնագիր, թե լիցենզիա
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արտոնագիր, թե լիցենզիա

««2020 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվել Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից ճարտարապետական եւ կոնստրուկտորական գործունեություն իրականացնելու համար տրամադրված լիցենզիաները։ Դրա փոխարեն գործելու են Ճարտարապետների պալատի կողմից տրամադրված արտոնագրերը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ոլորտում առկա վիճակը դեռեւս կարգավորված չէ․ ոչ բավարար իրազեկման հետեւանքով այն գերատեսչությունները, որոնք կապված են նախագծային փաստաթղթերի հետ, շարունակում են նշել ոչ թե արտոնագիր, այլ լիցենզիա ունենալու պահանջը, իսկ ճարտարապետաշինարարական նախագծեր իրականացնող կազմակերպությունների մի մասն էլ գործում է դեռեւս լիցենզիաների հիման վրա։ Ստեղծված իրավիճակում արդյունավետ լուծումներ, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցության եզրեր գտնելու նպատակով հունվարի 17-ին պատգամավորի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի կունենան քննարկումներ։

«Շատ ճարտարապետներ չգիտեն, թե ո՞րն է գործում՝ լիցենզիան, թե արտոնագիրը, ինչպես վարվեն եւ այլն։ Գերատեսչությունները նույնպես կարիք ունեն հասկանալու իրենց անելիքը, որպեսզի անհրաժեշտ փոփոխություններ անեն։ Քննարկումների արդյունքում կերեւա հարցի արդյունավետ լուծման տարբերակը։ Ի վերջո, Ճարտարապետների պալատի եւ Քաղաքաշինության կոմիտեի միջեւ եղած սեպը պետք է հաղթահարվի»,- ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ այդ հարցերը քաղաքաշինության ամենակարեւոր բաղադրիչներից են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



Նման նյութեր