Ձմռանը շաքարային դիաբետ ունեցող մարդիկ բախվում են մի շարք խնդիրների. նրանք ավելի ծանր են տանում մրսածությունը և գրիպը: Բացի այդ, դիաբետիկների մոտ մեծ է ոտնաթաթի վնասվածքի հետևանքով գանգրենայի զարգացման ռիսկը:
Ի՞նչ է խորհուրդ տրվում դիաբետ ունեցող մարդկանց ձմռանը խնդիրներից խուսափելու համար:
Հետևեք ոտքերի հիգիենային
Քանի որ դիաբետի ժամանակ ոտքերում արյան շրջանառությունը վատանում է, վարակների և նյարդային ցավերի ռիսկը մեծանում է հատկապես ձմռանը: Այդ պատճառով դիաբետիկներին խորհուրդ է տրվում ոչ միայն տաք հագնվել, այլ նաև հետևել ոտքերի հիգիենային և մշտապես հետևել վնասվածքներին: Խորհուրդ է տրվում նաև ամեն օր ոտքերը լվանալ տաք ջրով, խոնավեցնել կրեմով և կրել չոր և տաք կոշիկներ:
Ապուրներ կերեք
Ձմռանը շատերը գիրանում են սննդի կալորիականության պատճառով: Սակայն դիաբետիկների համար անցանկալի է գիրանալը, քանի որ ճարպային հյուսվածքի աճը՝ հատկապես որովայնի վրա, վատացնում է մետաբոլիկ խախտումները: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձմռանը ավելի շատ ապուրներ և շոգեխաշած բանջարեղեն ուտել:
Ավելի շատ շարժվեք
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ևս կարևոր է դիաբետիկների համար, եթե, իհարկե, չկան հակացուցումներ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն 150 րոպե վարժություններ անել և որքան հնարավոր է շատ քայլել: