«Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին անդրադառնալիս առիթ ունեցել ենք գրելու, որ զարգացած շատ երկրներում սննդամթերքի ոլորտում համեմատաբար մեղմ հարկային քաղաքականություն է կիրառվում (խոսքը արտոնյալ դրույքաչափերի մասին է), որ հասարակության բոլոր շերտերի համար պարենամթերքի տնտեսական մատչելիության հնարավորինս բարձր մակարդակ ապահովվի:
Հիմա որպեսզի և՛ այս մատչելիությունն ապահովվի, և՛ արտահանման, և՛ ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալներն ավելանան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է համապատասխան առաջարկով հանդես գալ և հարկային օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու օրինագիծ է մշակել:
Խոսքն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի իջեցման մասին է: Դիտարկվել են Լատվիայի և Ֆինլանդիայի փորձերը:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանից:
Այսպիսով, ԱԱՀ-ն նախատեսում են 20 տոկոսից 7-ի հասցնել: «Ապրանքախմբերի ցանկը դեռ վերջնական չկա, բայց ԱԱՀ-ի իջեցումը ուզում ենք տարածել առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Խոսքն, օրինակ, հացամթերքին, ձկնամթերքին, մսամթերքին, բուսայական յուղին է առնչվում»,-ասաց բանախոսը:
Պետբյուջեն չի՞ տուժի այս կտրուկ իջեցումից…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: