Ի՞նչ կրթություն է մեզ պետք․ «Արժեքների հեղափոխություն»
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կրթություն է մեզ պետք․ «Արժեքների հեղափոխություն»

Կան արդյո՞ք տեսանելի փոփոխություններ կրթության համակարգում, ո՞ր առանցքով պետք է բարեփոխվի ոլորտը, ի՞նչ կրթական համակարգ ենք ուզում ունենալ։

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը կարծում է, որ ոլորտում առաջնային խնդիրը բազմազանություն ապահովելն է, այլընտրանքային դպրոցների գործունեության համար պայմաններ ստեղծելը: «Կրթահամակարգը պետք է լինի այնպիսին, որ այնտեղ գործել կարողանան ամենատարբեր մեթոդաբանությամբ ու ոճով աշխատող դպրոցները։ Դպրոցները պետք է վառ, տարբեր գույների լինեն։ Սա է այն համակարգը, որից կարելի է ապագայի համար սերմեր սպասել», – ասում է Աթայանը։

Պետք չէ վախենալ այն մարդկանցից, որոնք տարիներ շարունակ աշխատել են մանկավարժության մեջ՝ նշում է մանկավարժը ու հորդորում մասնագետների հետ խոսել՝ լայն ճակատ ձևավորելով։

«Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը Արա Աթայանի հետ զրուցել է կրթական խնդիրների ու մարտահրավերների մասին։

armradio.am



Նման նյութեր