Գոհար Ավետիսյանը երեխայի է սպասում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գոհար Ավետիսյանը երեխայի է սպասում

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամբողջ կյանքում պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։ 26-ամյա Գոհարը խոստովանել է, որ իրեն հաջողվել է ազատվել 43 կիլոգրամից, սակայն մինչ այժմ իրեն քննադատում են գիրության համար։ Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդարն իր միկրոբլոգում պատմում է աշխատանքի, առօրյայի, հանգստի, մարդկանց կերպարանափոխելու եւ իր նիհարելու մասին։

Իր Instagram-ում Գոհարը նոր լուսանկար է հրապարակել, որում ձեռքերով գրկել է որովայնը։ Հրապարակմանը կից նա գրել է․«Շնորհակալ եմ, Տեր Աստված, որ բոլոր անիրականանալի երազանքներս իրականացնում ես»։

Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Գոհարի երկրպագուներն ու հետեւորդները շնորհավորել են նրան։ Իսկ նա պատասխանելով մեկնաբանություններից մեկին մանրամասնել է՝ ասելով, որ համեստ խնջույք է եղել եւ նա բազմիցս նշել է՝ չի ցանկանում հարսանիք, այլ ցանկանում է պարզապես երջանիկ լինել։

style.news.am