Չինաստան։ Տանից դուրս չեմ գալիս։ Առավոտյան բացում եմ տան դուռը, որ հաշվիչները ստուգեմ ու… դռան դիմաց դրված է ահագին մթերք ու անգլերենով նամակ։ Չինացիներն են։ Չեմ ճանաչում նույնիսկ։ Չեն էլ թակել դուռը։ Սա այն լռությունն է, որի մեջ մարդկայնության ճիչն է։ Եվ հենց այդ լուռ ճիչի մեջ մարդկության փրկությունն է։ Հուզված եմ, ու կաթաց…
Մինչ Հայաստանում կենդանական ծագման տարբեր երկոտանիներ անշնորհք քոմմենթներ են գրում այս ժողովրդի մասին, նրանք լուռ հոգ են տանում իրենց մինուճար հայի մասին։ Փորձության պահին, որ միավորել է բոլորիս։ Երախտապարտ եմ ձեզ։ Խոսքեր չկան։ Ու կաթում է…
Հ.Գ. Թարմացում։ Նրանք չգիտեն, որ ինձ մոտ ամեն ինչ կարող է վերջանալ, բացի ուտելիքից։ Երախտապարտ եմ:
Սոֆյա Ավագյան