Հայր Պողոս Պարզամիտն ասաց. «Իմ աշակերտն ընկավ մեղքերի մեջ և դրանց մեջ էլ մեռավ: Ես Տիրոջն աղաչեցի ցույց տալ նրան, և ահա տեսա նրան անլույս խավարի մեջ և անշարժ` ինչպես քար, և հիշեցի Տիրոջ խոսքը, որ ասում է. «Կապե՛ք դրա ձեռքերն ու ոտքերը» (Մատթ. ԻԲ, 13): Եվ ուշքի եկա, իմ ծերությունը տվեցի պահքերի ու արտասուքների և բարեխոս բռնեցի սուրբ Աստվածածնին: Եվ երևաց ինձ սուրբ Կույսը և ասաց. «Մի՛ տրտմիր, ես նրան ուղարկեցի քո առջև»: Եվ աշակերտս եկավ ինձ մոտ՝ լի խնդությամբ և շնորհակալությամբ. «Հանուն քեզ, հա՛յր, ինձ ազատեց սուրբ Աստվածածինը»: Եվ ասաց ինձ սուրբ Տիրուհին. «Ահա տեսար. ուրա՛խ եղիր և միշտ հիշի՛ր նրան պատարագներով, աղոթքներով և ողորմությամբ, քանզի դրանք հույժ օգտակար են բոլոր ննջեցյալներին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016