Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը կուսակցության նախագահությանը հայտարարել Է, որ մտադիր չԷ կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2021 թվականին Գերմանիայի հաջորդ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին փետրվարի 10-ին հայտնել Է Focus-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Նրա տեղեկատվությամբ՝ Քրամփ-Կարենբաուերը կուսակիցներին հայտնել Է, որ թողնում Է ՔԴՄ-ի առաջնորդի պաշտոնը:
Նա մտադիր Է ընթացիկ տարվա ամռանն սկսել պահպանողականներից կանցլերի պաշտոնի համար թեկնածուներ ընտրելու գործընթացը: Ինչպես կարծում են տեղի դիտորդները, ֆավորիտը Հյուսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկարամասի վարչապետ Արմին Լաշետն Է:
Այս որոշումը Քրամփ-Կարենբաուերն ընդունել Է Թյուրինգիայի վարչապետի ընտրությունների շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին: Լանդթագը (երկրամասի խորհրդարան) փետրվարի 5-ին տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում ընտրել Էր Թոմաս Կեմերիխին՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունից (ԱզԴԿ), ընդ որում՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) աջ պոպուլիստական կուսակցությունից, քրիստոնեա-դեմոկրատներից եւ հենց ԱզԴԿ-ից պատգամավորների ձայներով:
ԳԴՀ-ի պատմության մեջ դեռեւս չԷր եղել այնպիսի իրադրություն, երբ Գերմանիայի դաշնային երկամասի վարչապետն իր պաշտոնն ստանար ԱԳհ-ի ձայների շնորհիվ: ՔԴՄ-ն միշտ Էլ հանդես Է եկել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հետ որեւիցե համագործակցության դեմ: Կանցլեր Անգելա Մերկելը քննադատության Է ենթարկել ընտրությունների ընթացքը: Ինչպես գրում Է Focus-ը, Քրամփ-Կարենբաուերը նշել Է, որ մինչ այժմ չի պարզվել ԱԳհ-ի եւ Ձախ կուսակցության նկատմամբ քրիստոնեա -դեմոկրատների մի մասի վերաբերմունքը»: Նա նաեւ նշել Է, որ կուսակցության նախագահը եւ կանցլերի թեկնածուն պետք Է լինի մի մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: