Հրապարակվել է ձկնորսության համար թույլատրելի տեսակների ցանկը. նախարարի հրաման
Advertisement 1000 x 90

Հրապարակվել է ձկնորսության համար թույլատրելի տեսակների ցանկը. նախարարի հրաման

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2020 թվականի հունվարի 17-ի N2459-8 գրությամբ ներկայացված առաջարկությունները` շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 3-ին ստորագրել է 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: 2020թ.-ի ընթացքում ՀՀ ջրային տարածքներում սահմանվել է սոցիալական նպատակներով որսի հետևյալ կենդանատեսակները և դրանց չափաքանակները. կարմրախայտ, ծիծանափայլ ֆորել, կովկասյան թեփուղ, սպիտակ ամուր, սև ամուր, կուրի կողակ, կուրի բեղաձուկ, ճանար, արևելյան տառեխիկ, ծածան, սպիտակ հաստաճակատ, խայտաբղետ հաստաճակատ, արծաթափայլ կարաս, բրամ, լոքո, խեցգետին:

Հրամանն ամբողջությամբ՝ հղումով



Նման նյութեր