«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առանձնակի կարևորություն՝ պարենային անվտանգության խնդրին
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առանձնակի կարևորություն՝ պարենային անվտանգության խնդրին

«Գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում եւ արեւելյան սահմանների ողջ երկայնքով ունենալով ոչ պատերազմ-ոչ խաղաղություն լիճակը՝ Հայաստանում միշտ էլ  պաշտպանության եւ անվտանգության հարցերին առաջնայնություն է տրվել: Այդ նպատակներին ուղղված ամեն տարվա բյուջետային հատկացումների ավելացումը եւ ժամանակակից սպառազինության ձեռքբերումը անհրաժեշտ ու կարեւոր  քայլեր են,  բայց կատարյալ ու անխափան պաշտպանական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է պարբերաբար  թարմացնել  եւ կատարելագործել աշխատանքին նպաստող մեխանիզմները,   պետական մարմինների փոխգործակցության համակարգը,  ինչպես նաեւ գտնել ժամանակի պահանջնրը բավարարող նոր լուծումներ: Պաշտպանական համակարգի մարտունակությունն ապահովելու համար անվտանգության միջոցների եւ մեխանիզմների արդիականացումն անհրաժեշտություն  է:

Պարենային անվտանգության հարցերի լուծումն առանձնակի կարեւորություն ունի այն երկրների համար, որոնք չունեն առաջնային անհրաժեշտության ապրանքների սեփական արտադրություն: Հայաստանը դասվում է հենց այդ երկրների շարքին: Անվտանգության համար անհրաժեշտ միջոցների եւ պարենամթերքների հիմնական մասը հանրապետությունում չեն արտադրվում եւ ենթակա են ներմուծման, իսկ ներմուծում իրականացնում են գլխավորապես մասնավոր ընկերությունները: Հետեւաբար, օրինաչափ պահանջ է առաջանում պաշտպանական խնդիրներ լուծող կարգավորումներում  ներգրավել նաեւ տնտեսության մասնավոր հատվածին:

Ազգային ժողովում նախորդ շաբաթ քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «Նյութական պահուստի մասին» օրենքը, որում ընդգրկված են ժամանակի պահանջներին բավարարող այս բոլոր կարգավորումները: Օրենքի առանցքային դրույթներով նախատեսվում է պետական նյութական պահուստների ձեւավորմանը մասնակից դարձնել  առաջնային նշանակության  ապրանքներ՝ էներգակիրներ, հացահատիկ, շաքար,  բուսական  յուղ ներմուծող մասնավոր ընկերություններին:  Վերջիններիս վրա կդրվի նաեւ  ռազմավարական պաշարների պահուստը ձեւավորելու պարտականություն: Պետական արագ արձագանքման եւ զորահավաքային պահուստները կհամալրի պետությունը, եւ այն կհամարվի պետական սեփականություն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Նման նյութեր